Վրաստանում 20 մլն դոլար արժողությամբ հերոինի խմբաքանակ է ձերբակալվել
- Lilit

- Dec 31, 2025
- 1 min read

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բռնագրավել են 157 կգ քաշով հերոինի մեծ խմբաքանակ, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ 20 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«ՆԳՆ աշխատակիցները դեկտեմբերի 30-ին թմրամիջոցների խոշոր խմբաքանակ են հայտնավերել: Ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով բեռնատար ավտոմեքենայով հարևան երկրի տարածքով Վրաստան է ներկրել 157 կգ հերոին: Թմրամիջոցները փաթեթավորված են եղել մարմարե սալիկների մեջ»,- չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Դարախվելիձեն:
Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն շարունակում է քննությունը՝ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ: «Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք նախատեսում են ցմահ ազատազրկում»,- նշել է փոխնախարարը




















