top of page

Իլիա Թոփուրիան կկանգնի դատարանի առաջ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիան հունվարի 7-ին կներկայանա Իսպանիայի Մոստոլես քաղաքի դատարան։ Boxing News-ի տեղեկություններով՝ դատական նիստի պատճառը ընտանեկան բռնության վերաբերյալ մեղադրանքն է։

Գործընթացը սկսվել է մարզիկի նախկին կնոջ՝ Ջորջինա Ուզկատեգի Բադելի, հայտարարությունից հետո։ Վերջինս մեղադրում է Թոփուրիային «ընտանեկան և գենդերային բռնության», ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Իր հերթին, UFC-ի չեմպիոնը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դարձել է շորթման փորձի զոհ։

Հունվարի 7-ին կայանալիք լսումների առանցքային թեման կլինի զույգի անչափահաս դստեր խնամակալության և բարեկեցության հարցը։ Նշվում է, որ երեխան ներկայումս բնակվում է մոր և տատիկի հետ։

Իլիայի անձնական խնդիրներն արդեն լուրջ հետևանքներ են ունեցել UFC-ի թեթև քաշային դիվիզիոնի վրա։ Նա դադար է վերցրել կարիերայում առնվազն մինչև 2026 թվականի առաջին եռամսյակը։

Ստեղծված իրավիճակում UFC-ն նշանակել է մենամարտ՝ ժամանակավոր տիտղոսի համար, որի շրջանակում մրցելու են Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին։ Այս մենամարտը կգլխավորի հունվարի 25-ին նախատեսված UFC 324 մրցաշարը։

1/3078
bottom of page