top of page

Փաշինյանի «ուխտերթը» շոու է, այսօր կտեսնենք «մասսովկա» ապահովող ոստիկաններ ու պետական աշխատողներ. Արթուր Խաչատրյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read


Ստորագրությունը եկեղեցու դեմ հարձակման հերթական գալարն է: Փաշինյանի «ուխտերթը» շուու է՝ քաղաքական պերֆորմանս, պարտադրանքի ուժով կտեսնենք պետական աշխատողներ, բազմաթիվ ոստիկաններ՝ համազգեստով և առանց համազգեստ, մասսովկա ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց Փաշինյանը փորձում է քաղաքական բռնաճնշումների ենթարկել եկեղեցին և եկեղեցու ներսից էլ՝ համախոհներ է գտնում: Այն, որ մենք միշտ կանգնած ենք եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին՝ կարծում եմ՝ որևէ մեկի մոտ հարցեր չի առաջացնի»:

Պատասխանելով այն հարցին՝ թե արդյո՞ք հանդիպում է անազատության մեջ գտնվող սրբազաններին, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ միշտ է հանդիպում:

«Ամսի 31-ին այցելել եմ Բագրատ Սրբազանին, դրանից 2 օր առաջ՝ Միքայել Սրբազանին»:

Անդրադառնալով անազատության մեջ գտնվող սրբազանների կրոնական ծեսերին մասնակցություն ունենալու հնարավորությանը՝ պատգամավորը նշեց, որ մեկ անգամ Միքայել Սրբազանի մասնակցությունը խոչընդոտվել է:

1/3081
bottom of page