Փաշինյանի կառավարության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին ուղղակի հшրձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա․ Ռոբերտ Ամստերդամ
- Lilit

- 2 days ago
- 1 min read

Փաշինյանի կառավարության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա: Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումներն ու նրանց կողմից եկեղեցին պառակտելու փորձերը:
Ուզում եմ հստակ լինել՝ մենք թույլ չենք տա այս ապօրինությունները: Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում»,-գրել է նա։




















