top of page

Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի տրամադրած բնակարանը. իրավական գործընթաց կսկսեն

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։

Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես որ չի հանձնում Հովհաննավանքի եկեղեցու բանալիներն ու այնտեղ շարունակում է կեղծ պատարագներ անել։

Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, զրույցում ասաց՝ եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի՝ իրավական գործընթաց կսկսեն։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Ստեփան Ասատրյանից, թե երբ է պատրաստվում հանձնել Վեհափառ Հայրապետի տված բնակարանի բանալիները։ Նա, սակայն, անարձագանք թողեց հեռախոսազանգերը։

1/3083
bottom of page