top of page

Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Թալինի, Ջերմուկի և Ելփինի տարածաշրջաններում տեղում է ձյուն

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 10
  • 1 min read

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է (Ջերմուկի խաչմերուկից) կցորդիչով բեռնատարների համար: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Թալինի, Ջերմուկի և Ելփինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

1/3145
bottom of page