top of page

Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 10
  • 1 min read


Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով, գրել է Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։

«Չարի բոլոր կապանքները փշրվելու են։

Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։

Ապաշխարեցե՛ք և ետ դարձե՛ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։

Հայ Եկեղեցին հաղթանակած, զինվորյալ և անպարտելի եկեղեցի է։

Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին։

Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին»,-գրել է Տեր Մաղաքիան՝ հավելելով. «Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային» (Սուրբ Հովհաննես Առաքյալ)»։


1/3148
bottom of page