top of page

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 15
  • 1 min read


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ: Նշվում է, որ նիստը պահանջվել է Միացյալ Նահանգների կողմից:

Հիշեցնենք, որ Իրանն ավելի վաղ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ գրավել կառավարական շենքերը և երկրի դեմ ուժ կիրառելու սպառնալիքները: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը համապատասխան նամակ էր հրապարակել իր X սոցիալական ցանցի էջում:

«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները և կառավարական շենքերի գրավումը։ Պահպանեք մարդասպանների և բռնապետների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է», - գրել էր Դոնալդ Թրամփը։

1/3148
bottom of page