top of page

ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են կատարվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 17
  • 3 min read

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով նոյեմբեր-հունվար ամիսներին կատարվել են կադրային հետևյալ փոփոխությունները․


✔ՆԳՆ ոստիկանությունում՝


Անտոն Անտոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության պետ,


Արթուր Եգանյանը նշանակվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության պետ,


Արսեն Առաքելյանը նշանակվել է ՔՈԳՎ Տավուշի մարզային վարչության պետ,


Արեգ Օհանյանը նշանակվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,


Օգսեն Հարոյանը նշանակվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն տեխնիկական աջակցման բաժնի պետ,


Դավիթ Սուրենյանը ազատվել է ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից,


Վահան Հակոբյանը ազատվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից,


Գեորգի Խաչատրյանը նշանակվել է ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ,


Արտյոմ Հաբեթյանը նշանակվել է ՀՈԳՎ հսկողության վարչության պետի տեղակալ,


Արթուր Բդոյանը նշանակվել է ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ,


Մանուկ Գորգինյանը նշանակվել է ՀՈԳՎ Անիի բաժնի պետ,


Ասքանազ Դավթյանը նշանակվել է ՀՈԳՎ Արթիկի բաժնի պետ,


Զորիկ Ավդիշոևը նշանակվել է ՀՈԳՎ Դավիթաշենի բաժնի պետ,


Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՈԳՎ Էրեբունու բաժնի պետ,


Արարատ Շահբազյանը նշանակվել է ՀՈԳՎ Ճամբարակի բաժնի պետ,


Միխաիլ Գարակյանը նշանակվել է ՀՈԳՎ Մասիսի բաժնի պետ,


Գեորգի Այվազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ,


Գևորգ Մարգարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ,


Գարիկ Միրզոյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ,


Վահե Այվազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ,


Էդգար Պետրոսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ,


Վարդան Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության պետ,


Բաղդասար Աբրահամյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի ծառայության ապահովման վարչության պետ,


Ալեքսանդր Մամիկոնյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի մոնիթորինգի վարչության պետի տեղակալ,


Վիտալիկ Գզիրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի հրամանատար,


Հովհաննես Զաքարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման առաջին գնդի հրամանատար,


Հրաչյա Զատիկյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման երկրորդ գնդի հրամանատար,


Յուրի Արամյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի հրամանատար,


Վոլոդյա Գևորգյանը ազատվել է ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի պետի պաշտոնից,


Վաչե Ալավերդյանը ազատվել է ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժնի պետի պաշտոնից,


Ռուբեն Ղևոնդյանը ազատվել է ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի պետի պաշտոնից,


Արտակ Սիրադեղյանը նշանակվել է Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բաժնի պետ,


Արայիկ Առաքելյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,


Հարություն Ադամյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,


Վազգեն Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,


Հայկ Մուրադյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,


Գևորգ Աջամօղլյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,


Արթուր Ղազարյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,


Բաբկեն Աղաբաբյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։


✔ՆԳՆ փրկարար ծառայությունում՝


Գևորգ Գալստյանը նշանակվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ,


Վահագն Ալավերդյանը նշանակվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ,


Գարեգին Հակոբյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ,


Գևորգ Մատինյանը նշանակվել է Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ,


Ռուստամ Զոհրաբյանը նշանակվել է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ,


Արևիկ Երիցյանը նշանակվել է Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության պետ,


Էդուարդ Մաճկալյանը նշանակվել է Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ,


Գուրգեն Մարտիրոսյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ,


Նվեր Մարգարյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետ,


Արա Հովեյանը նշանակվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխերի բաժնի պետ,


Արման Մելքոնյանը նշանակվել է Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ,


Արտակ Դանիելյանը նշանակվել է Փրկարարական ուժերի վարչության ծառայության ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ,


Գրիգոր Պողոսյանը նշանակվել է Փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ,


Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ,


Արամ Ջալաթյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի պետ,


Մերի Առաքելյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության տարերային աղետների բաժնի պետ,


Մհեր Բաբաջանյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության տեխնածին վթարների բաժնի պետ,


Էդգար Վաղարշակյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ,


Յուրի Գրեյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նախապատրաստման բաժնի պետ։

1/3145
bottom of page