«Նարեկին կեղեքում են՝ իրենց առաջ ծնկի չգալու համար»․ Արամ Գևորգյան
- Lilit

- Jan 17
- 1 min read

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անիմաստ է ասել, որ Նարեկին խոշտանգում են քաղաքական հայացքների ու դիրքորոշման համար։ Տասնյակ անգամ ավելի ծանր հանցանք գործողները, ովքեր ամեն օր աշխարհի տակի բառերն են գրում ընդդիմադիրների, զոհված տղերքի պահանջատեր ծնողների հասցեին, մեկ րոպե անգամ պատժի ու պատասխանատության չեն ենթարկվել։ Իսկ Նարեկին կեղեքում են իրենց առաջ ծնկի չգալու ու իրենց «կրոնը» չընդունելու համար։
Նարեկին մոտ 15 տարի կլինի ճանաչում եմ. ինքը կոտրվող տեսակ չի, բայց, էն, ինչ անում ա պետական ապարատը մեկ մարդու հանդեպ՝ իր ողջ լծակներով ու ներուժով, դա քաղաքական անբարոյականություն է։ Ու դա ցույց է տալիս, որ Նարեկն ու Վազգենն իրոք հասել են այն կետին, որ նրանցում նիկոլի թայֆեն լուրջ վտանգ է տեսնում։
Շուտափույթ ազատություն Նարեկին ու Վազգենին։ Հանկարծակի կուրացած ու խլացած միջազգային իրավապաշտպաններին էլ լիքը «Ակվա մարիս» ու «Ռեմո վակս» եմ ցանկանում, որ վերջապես սկսեն տեսնել ու լսել»։




















