top of page

«Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել». Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 18
  • 1 min read

ԱԺ«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց:


Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ հացադուլից առաջ լուրջ առողջական խնդիր ուներ, սակայն նրա վիրահատման խնդիրը տարբեր պատճառներով հետաձգվում է:


Նարեկի կալանավորման և նրա դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների քաղաքական հիմքի մասին արդեն իսկ ամեն ինչ հստակ է:


Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել:


Առողջություն և ազատություն Նարեկ Սամսոնյանին,


Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

1/3148
bottom of page