top of page

Զովաբեր-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է, Լուսաշող-Լանջառ ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 20
  • 1 min read


Վանաձոր-Դիլիջան, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրու լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արագածի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Գորիսի, Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

1/3148
bottom of page