top of page

Նախագահը ստորագրել է օրենքը․հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 21
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:



Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը:



Նրանք առաջարկել են հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:



Այսպիսով՝ հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր

bottom of page