top of page

2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 21
  • 2 min read


Wildberries-ը շարունակում է ակտիվորեն զարգացնել էլեկտրոնային առևտուրը Հայաստանում՝ ստեղծելով պայմաններ տեղական ձեռնարկատերերի բիզնեսի մասշտաբավորման և գնորդների հնարավորությունների ընդլայնման համար։


Wildberries-ի գործիքներն օգտագործելով՝ արտահանման շուկաներ դուրս գալու նպատակով, հայկական բրենդները ամրապնդում են իրենց դիրքերը երկրի սահմաններից դուրս, իսկ հարթակն ինքնին դառնում է Հայաստանում e-commerce-ի զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը։

2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։

Արտահանում և տեղական արտադրություն

Հայ արտադրողների արտադրանքը կայուն պահանջարկ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ 2025 թվականին հայկական արտադրության ապրանքների վաճառքները աճել են 22%-ով, իսկ Wildberries հարթակի միջոցով Հայաստանից իրականացվող ընդհանուր արտահանման ծավալը՝ 184%-ով։

Հայկական ապրանքների արտահանման վաճառքներում առավել նկատելի աճ է արձանագրվել հետևյալ երկրներում․

  • Ռուսաստան — +20%

  • Բելառուս — +18%

  • այլ երկրներ — +53%

2025 թվականին արտահանման հիմնական առաջատար կատեգորիաներն էին «Գեղեցկություն», «Սննդամթերք», «Կենցաղային տեխնիկա», «Խոհանոցային սպասք և պարագաներ» և «Աքսեսուարներ»։

Հայկական ապրանքների վաճառքների աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ 2025 թվականին հայ վաճառողների ապրանքատեսականու էական ընդլայնմամբ՝ 88%-ով՝ նախորդ տարվա համեմատ։

Տարվա ապրանքային թրենդները

2025 թվականին Wildberries հարթակում Հայաստանում մի շարք ապրանքային կատեգորիաներում արձանագրվել է պահանջարկի բազմապատիկ աճ։ Տարվա հիմնական թրենդներից են․

  • մարտկոցների վաճառքների աճը՝ 96%

  • անվադողերի և անվահեծերի պահանջարկի աճը՝ 96%

  • յուղերի և տեխնիկական հեղուկների կատեգորիայի պատվերների աճը՝ 64%

  • գեղեցկություն և խնամք կատեգորիայի վաճառքների աճը՝ 58%

  • խոշոր կենցաղային տեխնիկայի պահանջարկի աճը՝ 47%

Հարթակի ծառայությունների զարգացում

2025 թվականին Wildberries-ը շարունակել է ներդնել ծառայություններ և գործիքներ՝ ուղղված հայ վաճառողների աջակցմանը։ Գործարկվել են DBS և EDBS վաճառքի մոդելները, տրամադրվել է մուտք «Սակագների կոնստրուկտոր» գործիքին, նվազեցվել են լիցենզավորման և լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև ընդլայնվել են վերլուծական հնարավորությունները՝ ներառյալ «Ջեմ» և WB առաջխաղացում ծառայությունները։

Գնորդների համար հարթակը գործարկել է մեծածածավալ ապրանքների անվճար առաքում և դռնից դուռ էքսպրես առաքում Երևանում, ներդրել է Click&Collect, WB Club և ընդլայնել է ապրանքատեսականին հիմնական կատեգորիաներում։

Wildberries-ը ամենօրյա ռեժիմով աշխատում է հայ վաճառողների համար հարթակ մուտք գործելը հեշտացնելու ուղղությամբ։ Միայն վերջին 6 ամիսների ընթացքում իրականացվել է 52 խորհրդատվական և ուսումնական դասընթաց ձեռնարկատերերի համար։

Զուգահեռաբար հարթակը ներդնում է նոր գործիքներ նաև գնորդների համար՝ դարձնելով ծառայությունից օգտվելու գործընթացն առավել հարմարավետ։ Դրա վկայությունն է այն, որ հայկական գնորդների դիմումների քանակը հաճախորդների սպասարկման ծառայությանը նվազել է մոտավորապես 30%-ով։

Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանի մեկնաբանությունը

«Wildberries-ը բիզնեսի աճի հարթակ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ վաճառողները մասշտաբավորվում․ միայն 2025 թվականին նրանց թիվն աճել է 106%-ով։ 2026 թվականին մենք շարունակելու ենք զարգացնել վաճառողների համար նախատեսված ծառայություններն ու գործիքները և ընդլայնել հարթակի հնարավորությունները գնորդների համար՝ դարձնելով առցանց առևտուրն առավել հարմարավետ, թափանցիկ և արդյունավետ»։

2025 թվականի արդյունքները հաստատում են Wildberries հարթակի կայուն զարգացումը Հայաստանում և դրա աճող դերը տեղական բիզնեսի ու էլեկտրոնային առևտրի աջակցման գործում։

1/3146
bottom of page