«Հայաստանի տարանցիկ երթուղու վերաբերյալ Ալիևի հայտարարությունը քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները»․ Սաակաշվիլի
- Lilit

- Jan 25
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ երթուղու վերաբերյալ, «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին․ Interpress News-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը գտնվում է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում։
«Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը այն կանցնի Հայաստանի տարածքով, քանդում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 90-ական և 2000-ական թվականներին՝ որպես երկիր։
Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ժամանակում կավարտվի կա՛մ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կա՛մ էլ մեզ կհաջողվի դուրս գալ մաֆիոզ Իվանիշվիլիի ճանկերից և նորից վերադառնալ երկրի զարգացման ուղուն»,- գրել է Սաակաշվիլին




















