top of page

Տիգրան Աբրահամյանը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերի խնդրին է անդրադարձել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 29
  • 1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը մի շարք կարևոր հարցեր է քննարկել։

Հանդիպման վերաբերյալ Աբրահամյանը գրել է.

«Այսօր խորհրդարանում ընդունել եմ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձել եմ ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի խնդրին և նրանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությանը։

Հաշվի առնելով Շվեյցարիայի խորհրդարանի՝ Արցախի հարցով ընդունված բանաձևը, զրույցի ընթացքում անդրադարձել եմ Արցախի դեմ իրականացված ագրեսիային, արցախցիների՝ միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի ոտնահարմանը և արցախցիների բռնագաղթին։

Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման տեսանկյունից խոսել եմ Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքի, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ 2021–23 թթ․ իրականացված ագրեսիայի և օկուպացիայի խնդրին»:

1/3145
bottom of page