top of page

Աջակցություն կտրամադրվի աշխատանքի և զբաղվածության ոլորտում․ նախարարություն

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում։


 ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ աջակցությունը տրամադրվում է գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով։ Իրականացվում են հետևյալ գործառույթները․ Տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար: Տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասինՍտանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ։ Ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ: Համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։


Այն գործատուները, որոնք աշխատակիցների կարիք ունեն, կարող են գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։ Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։

1/3145
bottom of page