top of page

Եղվարդում վեճի ժամանակ դանակահարություն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

  • Writer: Lilit
    Lilit
  • 16 hours ago
  • 1 min read


Փետրվարի 3-ին սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդ քաղաքի ավտոկայարանում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նաիրիի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ.-ն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Եղվարդ քաղաքում՝ ավտոկայանի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գարիկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված Նարեկ Ղ.-ի միջև, որի ժամանակ Գարիկ Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Նարեկ Ղ.-ի մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի ականատեսներին, որոնց ինքնությունները նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում։

1/3145
bottom of page