top of page

Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում, փոփոխությունը սկսվում է․ Նարեկ Կարապետյան

  • Mar 23
  • 1 min read


Մեծ մասը հույսով աջակցել է այս մարդկանց, քանի որ սպասելիքներ է ունեցել, հետո այդ սպասելիքները չեն արդարացել։ Աբովյանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Երբ ինքը եկել է իշխանության, Հայաստանն Ադրբեջանից երկուսուկես անգամ քիչ զենք ուներ, հիմա 8 անգամ քիչ զենք ունի։ Երբ ինքը եկել է իշխանության, Հայաստանի քաղաքացիներն ընդամենը 5 մլրդ դոլարի վարկ ունեին։ Հիմա 20 մլրդ վարկ ունենք՝ 4 անգամ շատ։

ՀՆԱ-ն, որ ասում են՝ աճել է։ 15 մլրդ միայն ժողովրդի վարկերն են ավելացել, 7 մլրդ էլ պետական պարտքն է ավելացրել»,- նշել է նա։

1/3276
bottom of page