top of page

Հունգարիան դադարեցրել է գազի մատակարարումը Ուկրաինա

  • Mar 25
  • 1 min read

Հունգարիան դադարեցնում է գազի մատակարարումը Ուկրաինա, քանի դեռ չի վերականգնվել Ռուսաստանից նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նավթային շրջափակումը ճեղքելու և Հունգարիայի էներգամատակարարումն ապահովելու համար այժմ անհրաժեշտ են նոր միջոցներ: Հետևաբար, մենք աստիճանաբար կդադարեցնենք գազի մատակարարումը Հունգարիայից Ուկրաինա, իսկ գազի մնացած ծավալը կպահենք երկրի ներսում: Քանի դեռ Ուկրաինան նավթ չի մատակարարում, նա Հունգարիայից գազ չի ստանա»,- ասել է Օրբանը Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:

1/3276
bottom of page