«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու, այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ. Հրաչուհի Միրզոյան
- 4 days ago
- 1 min read

Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ, Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը հայտարարել է՝ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատը չի վերցնելու։
«Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։
Պահպանում եմ սկզբունքային մոտեցումներս, շարունակում եմ աշխատել նոր, այդ թվում մերձ քաղաքական նախագծեր/գործիքներ ներկայացնելու ուղղությամբ»,- հայտարարել Միրզոյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, նրա մանդատը պետք է փոխանցվի ցուցակում հաջորդ համարին, որը Միրզոյանն է։




















