Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ
- 20 hours ago
- 1 min read

Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա:
Սա կարող է կոշտ հնչել, բայց ուզում ենք, որ հայերը հասկանան, որ դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են կայացվել ԵՄ-ին մերձենալու մասին»,- նշել է նա։




















