top of page

Հաջորդ շաբաթ ավտոբուսների ֆինանսականը կբերեք ու կզեկուցեք, վարորդները որևէ կերպ գումարների հավաքագրմանը չեն մասնակցում. Ավինյան

  • 4 hours ago
  • 1 min read


Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկները, նաև կբացատրեք՝ հավելյալ ֆինանսական միջոցները ինչի համար են հարկավոր ու ինչն է սխալ հաշվարկվել: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ սպասարկման ենթակա ավտոբուսների անսարքության վերաբերյալ:

«Եթե սխալ չի հաշվարկվել՝ խնդրում եմ ամբողջական կներկայացնեք: Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին անընդունելի է, մենք արդեն իսկ քննարկել ենք, ու ասել ենք, որ հավաքագրումից կախված է նաև արտաժամյայի վճարումները:

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես՝ հավաքագրման պրոցեսին: Սա իրենց մեղքը չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ասել եմ, որ անընդունելի է: Մի ամիս հետո արդեն արդյունքները կհասկանանք»,- նշել է նա:

bottom of page