Գլուխ չենք գովում, բերան չենք ծռում, գործ ենք անում, թողեք այդ 19 տղուն էլ հետ բերենք. Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին
- 3 hours ago
- 1 min read

Գլուխ չենք գովում, բերան չենք ծռում, գործ ենք անում, թողեք այդ 19 տղուն էլ հետ բերենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիներին:
«200 գերիներից մնացել է 19 հոգի, թողեք գործ անենք, թողեք էդ մարդկանց հետ բերենք, ոնց-որ բերում ենք: Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, ով ամեն տարի ինչ-որ գործողության հետևանքով մարդ է վերադարձնում ՀՀ:
Մենք գլուխ չենք գովում, ինչ-որ մեկին բերան ծռում ու փորձում լավը թվալ, կամ քաղաքականության մեջ տղամարդ խաղում, մենք գործ ենք անում ու այդ գործի հետևանքն այն է, որ Ադրբեջանի բանտերում հաստատված 19 հոգի են մնացել»,- նշել է Սիմոնյանը:




















