top of page

Լոլիկի ներկրումը սահմանափակելnւ որոշմանը Հայաստանից արձագանք չի ստացվել. Պեսկով

  • 2 days ago
  • 1 min read

Հայաստանից լոլիկի ներկրումը սահմանափակելու ՌԴ որոշմանը Երևանից արձագանք դեռևս չի ստացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ո՛չ, չի ստացվել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք եղել է արձագանք Հայաստանի կողմից լոլիկի ներկրման սահմանափակման վերաբերյալ ՌԴ որոշմանը։


Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

1/3396
bottom of page