top of page

«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 22, 2024
  • 1 min read
ree

Ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին,  Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին միանալ երթին` այն գիտակցումով, որ չդատապարտված, ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում։

«Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը, արժեքներն ու արժանապատվությունը պաշտպանելով, լինենք միասնական և թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»,- նշել է Օհանյանը։

1/2942
bottom of page