«Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մի ընտանիքից 4 հոգու կալանավորել են․ անչափահաս երեխաներին ո՞վ է պահելու»․ Լևոն Քոչարյան
- 3 days ago
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է հոր` Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մարչդկանց: Նա ներկայացրեց մի դեպք, երբ նույն ընտանիքից չորս անձ է անցնում այդ դեպքով: Նրա…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է հոր` Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մարչդկանց:
Նա ներկայացրեց մի դեպք, երբ նույն ընտանիքից չորս անձ է անցնում այդ դեպքով:
Նրա խոսքով՝ նույն ընտանիքից 3 անձի նկատմամբ կալանք է կիրառվել, իսկ Արամայիս Ոսկանյանի նկատմամբ՝ տնային կալանք։
«Արամայիս Ոսկանյանին տնային կալանք են տվել, կնոջը կալանավորել են, երկու աղջիկներին էլ կալանքի են տարել։ Աղջիկներից մեկն ամուսին չունի, անչափահաս երեխաներ ունի։ Ո՞վ պետք է այդ երեխաներին պահի։ Ինչո՞ւ չէին կարող գոնե տնային կալանք տալ»,- ասել է Լևոն Քոչարյանը։
Քոչարյանը հարց է բարձրացրել՝ արդյոք նման խիստ խափանման միջոցների կիրառումն անհրաժեշտ էր, հատկապես երբ ընտանիքում անչափահաս երեխաներ կան։
Հիշեցնենք, որ երեկ օգոստոսի 25-ին լայնածավալ խուզարկություններ էին սկսվել Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում, խուզարկել էին Լևոն Քոչարյանի բնակարանը:




















