top of page

Իրավիճակը սրվում է. Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա` հնչել են մեղադրանքներ ՏԵՍԱՆՅՈՒԹ.

11 minutes ago
1 min read

Բողոքի ակցիա է եղել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ, հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։



Ակցիայի մասնակիցները բողոքել են Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Ադրբեջանի հասցեին հնչել են մեղադրանքներ նաև Իսրայելի հետ նրա հարաբերությունների թեմայով։



Ավելի վաղ ակցիա էր անցկացվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև։



Նախօրեին Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած լրատվական աղբյուրներին և շրջանակներին մեղադրել էր Բաքվի ներքին գործերին միջամտելու մեջ՝ հիջաբի թեմայով մի շարք քննադատական հրապարակումներից հետո։


1/3669
bottom of page