top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա․ ՄԱԿ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 11, 2024
  • 1 min read
ree

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։


«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։


Այս մասին նա խոսել է՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

1/2939
bottom of page