top of page

Գյումրիում բախվել են Kia-ն ու Audi-ն. Kia-ի ուղեւորին դուրս են բերել մեքենայից եւ տեղափոխել հիվանդանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 14
  • 1 min read
ree

Հունվարի 13-ին՝ ժամը 22:20-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել են Kia (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1992 թ․) և Audi (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Kia մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Մ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


1/2946
bottom of page