Լանջաղբյուր գյուղում «Mitsubishi»-ն բшխվել է քարե պարսպին․ կա 1 զnհ, 1 վիրшվոր
- Lilit

- 10 minutes ago
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Լանջաղբյուր գյուղի Անդրանիկի փողոցում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։




















