top of page

Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 29, 2024
  • 1 min read
ree

Մենք մի բանում ենք վստահ, որ այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ եթե ռուսական սահմանապահները  դուրս գան ՀՀ-ից, Ռուսաստանին այստեղ փոխարինելու է Թուրքիան:

«Ընդդիմությունը մի սկբունքով է շարժվում, որ ինչքան երկրին վատ, այնքան իրենց լավ, իրենք ուզում են, որ հնարավորինս վատ լինի, որ իրենք իշխանության գան, դա իմ համար աքսիոմ է՝ իրենց վերաբերմունքի հետ կապված: Մենք մի բանում ենք վստահ, որ այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել: Հիմա շարունակենք էդ նույն արգելակ չունեցող մեքենայով շարժվենք էն հույսով, որ կսեղմենք ու մի պահ կկանգնի հա էդ գործընթացը: Անընդհատ սեղմեցինք, ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի պատրաստ ենք, թուղթ բերեցինք, ասեցինք՝ հեսա, ստեղ սենց բան կա: Ակնհայտ է չէ, որ էս մեկը չի աշխատում: Հիմա փորձում ենք մեր երկիրը պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով եւ դրա մեջ մեզ մեղադրելը, ինձ թվում է, սխալ է»,-ասել է նա:

1/2940
bottom of page