top of page

Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 24, 2024
  • 1 min read
ree

Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ն., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի գազի բալոնը փակել և հոսանքազրկել են տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

1/2940
bottom of page