«Լավ չի, որ երիտասարդ քաղաքապետն իրեն քննադատողներին «ճանճեր» է համարում». Հակոբ Կարապետյան
- Octopus Media

- Jan 15, 2024
- 1 min read

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ չի, որ երիտասարդ քաղաքապետն իրեն քննադատողներին «ճանճեր» է համարում, որոնք հավաքվել են թենիսի կորտերի թեմայի շուրջ։ Նույնիսկ քաղաքական հակառակորդների հետ էդ բառապաշարով չարժե խոսել։ Քամի ցանողը փոթորիկ է հնձում։
Եթե էսպես շարունակվի, եթե նա շարունակի իր ընդդիմախոսներին անվանել ճանճեր, ապա շատ արդար կլինի, որ իր ընդդիմախոսներն էլ նրան ուրիշ միջատի հետ համեմատեն։ Օրինակ՝ մոծակի, որը ծծում է։ Ծծում է քաղաքի ռեսուրսները և քոր ու գլխացավանք է պատճառում քաղաքացիներին»:




















