top of page

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 26
  • 1 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հունվարի 26-ին ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովը պատասխանատու է Վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, պատգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու և պատգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար։

1/3147
bottom of page