Սենեգալում ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ. մահացել է մեկ ուսանող
- Lilit

- Feb 10, 2024
- 1 min read

Սենեգալում նախագահական ընտրությունների հետաձգման հետ կապված՝ ուրբաթ օրը տեղի են ունեցել բախումներ, զոհվել է մեկ ուսանող, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։
Բախումներն անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ ընդգրկել են Սենեգալի մայրաքաղաքը եւ այլ քաղաքներ՝ դառնալով առաջին զանգվածային անկարգությունները քվեարկության հետաձգման պատճառով, որոնք, ինչպես սպասում են շատերը, կարող են հանգեցնել երկարատեւ անկայունության։
Նախարարության հայտարարությունում նշվել է, որ այստեղ տեղյակ են ուսանող Ալֆ Յերո Թունկարի մահվան մասին, եւ որ միջադեպը կհետաքննվի։
ՆԳՆ-ն, սակայն, հերքում է անվտանգության ուժերի մասնակցությունն ուսանողի մահվանը։
«Պաշտպանության եւ անվտանգության ուժերը չեն միջամտել իրավակարգի պահպանմանը համալսարանական ճամբարում, որտեղ գրանցվել է նրա մահը»,- նշվել է հայտարարությունում։
Ավելի վաղ Սենեգալի նախագահ Մակի Սալը հայտնել էր նախագահական ընտրությունների հետաձգման մասին, որոնք նախատեսվում էր իրականացնել փետրվարի 25-ին։
Այս որոշումը զայրացրել է ընդդիմադիրներին եւ հանգեցրել բողոքի ակցիաների։




















