Վեդիի կոմունալի պետը ևս Մասիսի եկեղեցում էր. Նա Գարիկ Սարգսյանի վարորդն է եղել
- Lilit

- Jan 12
- 1 min read

Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ներկա է եղել ոչ միայն Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, այլև կոմունալ ծառայության պետ Պողոս Շահինյանը։ Շահինյանը ժամանակին եղել է Գարիկ Սարգսյանի վարորդը, երբ վերջինս զբաղեցնում էր Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Ընտրվելուց հետո, կոմունալ ծառայությունը, որը բյուջետային է եղել ժամանակին, դարձրել է ՀՈԱԿ և նրան նշանակել է այդ ՀՈԱԿ–ի ղեկավար։
Ասօր Վեդիի համայնքապետարանում, փորձել ենք պարզաբանում ստանալ ինչպես Գարիկ Սարգսյանից, այնպես էլ կոմունալ ծառայության պետ Պողոս Շահինյանից, սակայն հայտնեցին, որ Գարիկ Սարգսյանը զբաղված է, իսկ Պողոս Շահինյանը ժողովի է մասնակցում, որը երկար կտևի։
Նշենք, որ Պողոս Շահինյանը Գարիկ Սարգսյանի համագյուղացին է՝ Նոր Կյանք գյուղից։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին մասնակցում էին նաև տարբեր հաստատությունների, դպրոցների տնօրեններ, տարբեր ընկերությունների աշխատակիցներ, որոնք կոլեկտիվով էին եկել, ինչպես նաև Վեդու կոմունալ ծառայության աշխատակիցները, այդ թվում այն քաղաքացին, որը լրագրողներին ասել էր, որ հիվանդանոցից դուրս է եկել, որ մասնակցի պատարագին, քանի որ իրեն այդպես հրահանգել են։
Ընդ որում, այն պահին, երբ այդ աշխատակիցը լրագրողների հետ խոսում է, տեսանյութում երևում է նաև Պողոս Շահինյանը։




















