top of page

Հանթեր Բայդենը հունիսի 3-ին կներկայանա դատարան՝ զենքի հետ կապված մեղադրանքով

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 14, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, հունիսի 3-ին կներկայանա դատարան՝ ատրճանակի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ինչպես նշվում է, դատախազները կարծում են, որ գործի քննությունը կտևի երեքից չորս օր, իսկ փաստաբաններն իրենց հերթին ակնկալում են, որ գործընթացը կարող է տևել ավելի քան երկու օր։

Ավելի վաղ Դելավերի մեծ երդվյալ ատենակալությունը հաստատել է ԱՄՆ դատախազների կողմից Բայդենին առաջադրված մեղադրանքները զենք պահելու հետ կապված երեք հանցագործությունների համար, ասվում է հրապարակված փաստաթղթում: Մասնավորապես, երկու իրավախախտում վերաբերում է նրան, որ 2018 թվականին Colt Cobra ատրճանակ գնելիս գրավոր ստել է, որ թմրանյութ չի օգտագործել։ Երրորդը ենթադրում է օրենքի խախտում, որն արգելում է թմրամոլներին հրազեն ունենալ:

Ելնելով մեղադրանքների ամբողջությունից՝ Բայդենին կարող է սպառնալ մինչև 25 տարվա ազատազրկում. երկու հոդվածի համար նախատեսված է առավելագույն պատիժ՝ 10 տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք, երրորդը՝ առավելագույնը 5 տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք։

1/2941
bottom of page