top of page

Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողին սպանողը կալանավորել է, մասնակիցներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 17, 2024
  • 1 min read
ree

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի մարտի 12-ին Երևանում քոլեջի ուսանողին առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալի և վիճաբանությանը մասնակից մեկ այլ կասկածյալի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան։ Դռնփակ դատական նիստերը 2 դատավորների կողմից անցկացվելուց հետո դատարանը բավարարել է սպանություն կատարող 21-ամյա Դավիթ Պետրոսյանի խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և նրան դատարանից տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ կռվի մասնակից Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ դատարանը կայացրել է տնային կալանքի որոշում։

1/2941
bottom of page