top of page

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 5, 2024
  • 1 min read

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ոտքի կանգնել և միասնաբար պայքարել հանուն մեծ փոփոխությունների, հանուն համերաշխության, հանուն մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագայի։

Սուտն ու կեղծիքը, թշնամանքն ու պառակտումը, հանցավոր անգրագիտությունն ու թշնամու շահերի սպասարկման քաղաքականությունը պետք է դուրս շպրտվեն մեր կյանքից։

Մենք մեր երկրի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերները պետք է հաղթահարենք նոր ազգային իշխանության, նոր առաջնորդության, նոր որակի կառավարման միջոցով։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն

1/3148
bottom of page