Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
- Lilit

- May 5, 2024
- 1 min read

Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ, այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից:
«Բագրատ Սրբազանը ներկայացված է միայն «Ֆեյսբուքում» և բացառապես իր անձնական էջով (account), իսկ մնացյալ հարթակներում իր անվան օգտագործմամբ բացված հաշիվները չեն ներկայացնում Սրբազանին և Շարժումը»,- ասվում է հաղորդագրությունում:




















