top of page

«BMW»-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք՝ բախվելով հեղուկ գազի լցակետի սարքավորումներիին. սկսվել է գազի արտահոսք

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 14, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Էջնիածին-Երևան ավտոճանապարհին գորրծող «33» բենզալցակայանի տարածքում Սեյրան Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեղուկ գազի լցակետի սարքավորումներին և հայտնվել գազալցակայանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի համանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Միսակյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացնում են հերթապահություն:

1/2939
bottom of page