top of page

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 18 hours ago
  • 1 min read

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում գրում է․ «Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը: Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ: Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին. 1. «Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»: 2. «Ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»: Հիմա դուք դատեք, թե ում պիտի հավատանք` Նիկոլ Շնաբերանին, թե` Նիկոլ Ազնվազարմին: Ահա սղագրած տեքստը. «– Քո նկարագրածի հիմքը ե՞րբ է դրվել: – Ինչի՞ հիմքը։ – Ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ․․․ – Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ – Մի քիչ էլ հետ գնա։ – Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ Ձեր հարցին։ – Ես ուզում եմ, որ դու ազնիվ գտնվես։ Մի քիչ էլ հետ գնա։ – Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ, և ես պատասխանում եմ Ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք՝ երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ այս իշխանությունը, ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով։ Այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նաիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են Հանրային հեռուստաընկերությունը և ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։ – Եկեք այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք։ Սահմանը չանցնենք։ – Գիտեք, ես Ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար»:

1/2583
bottom of page