top of page

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում` հունիսի 11-ին և 12-ին, Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում` հունիսի 11-ին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 9
  • 1 min read

ree

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հունիսի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

1/2947
bottom of page