top of page

Քեմբրիջի դքսուհին աստիճանաբար վերադառնում է թագավորաման ընտանիքի անդամի իր լիազորությունների կատարմանը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 23
  • 1 min read

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, քաղցկեղի դեմ բուժումից հետո, աստիճանաբար վերադառնում է թագավորաման ընտանիքի անդամի իր լիազորությունների կատարմանը: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ դքսուհին ախտորոշումից հետո և բուժման ընթացքում չէր մասնակցում հանրային միջոցառումներին:Նախօրեին 43-ամյա Միդլթոնն ամուսնու՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամի հետ մասնակցել է Գլազգոյում Քլայդ գետի ափին BAE Systems նավաշինարանում նավի անվանակոչման արարողությանը:Քեմբրիջի դքսուհին, իրեն բնորոշ ճաշակով և էլեգանտությամբ, միջոցառմանը ներկայացել է թեմատիկային համապատասխան ծովային գույների հագուստով և գլխարկով. նա կրել է բրիտանական Suzannah London ապրանքանիշի մուգ կապույտ և սպիտակ 1,850 ֆունտ ստեռլինգ արժողությամբ զգեստ և Philip Treacy-ի համապատասխան գլխարկ:

1/2942
bottom of page