Սուրեն Աղաջանյանը հաղթել է Վրաստանի ներկայացուցչին և դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի չեմպիոն
- Mar 16
- 1 min read

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակչում 2 րոպեում հաղթեց վրացի Գեորգի Կոչալիձեին ու հերթական ոսկին կբերի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայտնենք, որ 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և ավարտել ելույթները ԵԱ-ում:
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը ևս պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում:




















