Search
Էրդողանը հաստատել Է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տեղափոխվող տարանցիկ ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ համաձայնագիրը
- Lilit
- Apr 7, 2024
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև մաքսային տարանցիկ գործառնությունների դյուրացման համաձայնագիրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ թուրքական պետության ղեկավարի ստորագրությամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում։
«Երեք երկրի կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում, 2022 թվականի օգոստոսի 18-ին։ Պայմանագիրն ուղղված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով տարանցվող ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, որն անցնում է 3 պետության տարածքով»,- գրում է Resmi Gazete պարբերականը: