top of page

Իսրայելի կառավարությունը մեկ շաբաթով արտակարգ դրություն է հայտարարել

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 23, 2024
  • 1 min read
ree

Իսրայելի կառավարությունը մեկ շաբաթով արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին հայտնում է Pars Today–ի ռուսական ծառայությունը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը օրվա սկզբից հասել է 274-ի:

Գերատեսչության տվյալներով՝ զոհվածների թվում կա 21 երեխա և 39 կին։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածները հասցվել են «փախչել փորձող մարդկանց տներին, բժշկական հաստատություններին, շտապօգնության մեքենաներին և ավտոմեքենաներին»։

Ավելի քան հազար մարդ վիրավորվել է։

1/2946
bottom of page