top of page

Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 30, 2024
  • 1 min read
ree

Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով: Գրել է փաստաբան Ռոման Երիցյանը․

«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։

Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։ Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով»։ 

1/2944
bottom of page