top of page

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 26, 2024
  • 1 min read
ree

Մոսկվայում բացվել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը` հետախուզական գործունեության հարցերի շուրջ,  հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս ձևաչափով սա արդեն 20-րդ հանդիպումն է։



Ինչպես նշել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, կդիտարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները, կքննարկվեն առաջիկայում ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների հետագա փոխգործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները։



Հանդիպմանը նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։

1/2942
bottom of page